Թողած Կարսում գետի ափին, տունս՝ շինված
անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի
երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս
բարով —
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների
ճանապարհով։
Անց եմ կենում. շուրջս — մարդիկ, շուրջս դեմքեր
հազա՜ր-հազա՜ր
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն
անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր
հասար,—
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են
տապարով։
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս
կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված — վերք է կարծես
այս կյանքը մի.