Եվ ո՜ւմ համար — էլ ո՞ւմ համար կարոտակեզ
երգե հիմի
Սիրտս՝ լքված տարիների սեղմ արճիճով ու
կապարով,
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս
խնդա, ցնդի —
Ես — հաշմանդամ ու խելագար ու հավիտայա՛ն
վտարանդի՝
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը
Ամենտի —
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների
ճանապարհով...
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի
ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է
հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի
փողոցներում —
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՛վ,
մնաս բարո՜վ...
1919