Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են․—
Կարմիր են, կրակե,— բայց, ախ, անամո՜ք են։

Եվ ո՞վ կկանչի նրանց, որ կյանքում այս
Մենակ են, տխուր են, տխուր ու անօ՛գ են.․․

Նվում է սրտիս մեջ ծանոթ մի մորմոք հին․
— Լույսերը հեոո՜ւ են, անփո՜ւյթ են,
                                                         անհո՛գ են․․․

1919