Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Սենյակս անլույս է լուռ է գիշերը
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է.
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են,

Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։
Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է,
Իսկ սիրս, բոլո՜ր այն ահերը հիշել Է,
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։

Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են,
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է,
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը —
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը․․․

1919