Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԱՐՈՏ
Մի ռուս աղջկա
I

Հիմա ես հեռու եմ, հիմա
Օրերը ուրիշ են արդեն․
Անցած դառնությունն էլ չկա,
Անցած տխրությունը այն թեն։
Ու փողոցները չկան,
Ու կրակները հիվանդ
Կարմիր փոթորկվել է ներկան —
Վառել է ա՛յլ կարոտ ու խանդ։
Բայց ես, քո սիրով օրորուն,
Հրեղեն օրերում այս անգին,
ՀաՃա՜խ երազում եմ քո հեռուն,
Քո գորշ հմայքները այն հին։
Երազում եմ փողոցները տամրուկ,
Քո ծախվող հմայքներն անթով —
Ու ճչում է հոգիս մանուկ
Հուսահատ, շրջմոլիկ, անտուն․․․