Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու գարնան առավոտ — ինչպե՞ ս կանչեմ քեզ
                                                              հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ — ինչպե՞ս կանչեմ
                                                          քեզ հիմա։

Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ — ինչպե՞ս կանչեմ
                                                             հիմա։

Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ — ինչպե՞ս կանչեմ
                                                          քեզ հիմա։

Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ — ինչպե՞ս կանչեմ
                                                          ձեզ հիմա։

Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ իմ պառավ

Ու բերել է մահվան բոթ — ինչպե՞ս կանչեմ ձեզ
                                                             հիմա․․․

1920