Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՄԱՌ


Արդեն ամառ է շոգ, ջերմին,

Արդեն հասել է բերքը բորբ,
Ծաղկել է վառ պարտեզը իմ.—
Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ։


Տվել է ինձ արևն ամռան
Ինչ որ միայն կարող էր տալ.
Սերմերն հասան ու չկորան.—
Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ...


Ամառը ինձ բերք է բերել,
Տունս լցվի պիտի բերքով.—
Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ
Եվ չի՛ լցվում ամռան երգով...


Ո՞վ գիտե, սի՛րտ, ուղին քո մութ
Ու խորհուրդները քո խավար.
— Սի՛րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,

Սի՛րտ իմ խավար...

1920