Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԻՐԵԼԻ ՕՐ. ՆՎԱՐԴԻ ՀԱՄԱՐ


Ինչպես բույրը վարդերի,
Ինչպես գարնան բույրը վառ —
Անցնել կյանքից այս թերի
Ու էլ երբե՜ք չդառնալ։
Անցն՜լ, ինչպես իրիկվա
Զանգերի երգը տխուր,
Որ կյանքը ողջ երգ թվա`
Երազի մեջ երգած լուռ։
Եվ երկրային օրերում
Չհասկանա թող ոչ-ոք
Մեր երազն ու մեր հեռու
Կարոտի երգը բորբոք։
Եվ թող չզգա ո՛չ մի սիրտ
ճահիճներում այս ճղճիմ
Մեր սրտի ցավը վճիտ
Ու հոգու ճիչը վերջին․․․