Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏՐԻՈԼԵՏ Լ․ Բ-ԻՆ


Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի․
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս։
Այնպե՛ս արա, որ կյանքում ո՛չ մի գանգատ
                                                             չիմանաս,

Խմի՛ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի․ —
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի․․․

1921