Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

111-114 փխ էլ Դու ինձ համար չունե՛ս ոչ մի գին.
Պոռնիկ կամ թե Դու- միևնույնն է ինձ... —
Երկուսդ էլ- էգ․ երկուսդ էլ՝ կին...
Գնա՝, սիրելիս —
Դու, Դու իմ հոգին փողոց դարձրիր,
Ի՜մ դահիճ, ի՜մ քույր.—
Գնա՜, ախ, գնա՜.—
Գուցե՝ աոանց ինձ երջանիկ լինես.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանել —
Ուզում եմ քնել — ախ — ի՜նչպես քնել

Մեռելոց վերնագրի փոխարեն Requiem
10-12 Տխրորեն Քո անունը ասում։
Հետևում մի մերկ կին չար խնդաց...
Մի ուրիշը բախտի հեգնանքից էր խոսում...

«ՀՐՈ ԵՐԿԻՐ» ԳՐՔԻՑ
(էջ 19)

Սկսել է գրել 1913 թ.՝ Կարսում և ավարտել 1916 թ. Մոսկվայում։

Շարքի I, II, VII, VIII, IX, X բանաստեղծությունները տպագրրվել են ԳԹ 1957 թ 10։

Սրանց, ինչպես և առաջին անգամ տպագրվող III, IV, V, VI բանաստեղծությունների համար հիմք է ընդունված ԳԱԹ Գ. Լևոնյանի ֆոնդում պահպանվող Չ-ի ինքնագիրը։

Գ․ Լևոնյանին ուղղած 1920 թ. սեպտեմբերի 11 թվակիր նամակում Չ.-ն այս շարքի վերաբերյալ գրում է. «...Իմ Ձեզ մոտ թողած նյութերից «Վերադարձը» հրատարակվել է «Հայասաանի կոոպերացիաաում, իսկ մնացածները (Մոսկվայից 917-ին ուղարկածներս) այժմ չեն բավարարում իմ ճաշակին և ըմբռնումներին։ Խնդրում եմ այդ նյութերս ուղարկեք ինձ..»»։

Շամիրամ — Ասուրական դիցաբանության մեջ Դերկետոյի (սիրո և պտղաբերության աստվածուհու) դուստրը, որ սկզբնապես հայոց Արա աստվածության հետ միասին պաշտվել է նաև հին Հայաստանում՝ որպես սիրո և պտղաբերության աստվածուհի։ Հետագայում Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելում՝ Ասուրական թագուհի, որ արշավում է՝ նվաճելու Հայաստանը և իր սիրեցյալին՝