Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ
(էջ 31)

Գրել է 1915 թ. աշնանը Կարսում։

Առաջին անգամ տպագրվել է Եժ I հատորում։ Տպագրվում է նույնից։

ԵՐԵՔԸ
(էջ 43)

Սկսել է գրել 1915 թ․ Կարսում, ավարտել 1916 թ. սեպտեմբերից հետո Մոսկվայում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։

ՀԵՏԵ՛ՐԱ-ԵՐԱԶ
(էջ 51)

Գրել է 1916 թ․ հավանաբար Մոսկվայում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։

Հետերա — Հունարեն բառ է, նշանակում է հասարակաց կին, կուրտիզանուհի։ Դրանից հետերիզմ, որով վերջին հարյուրամյակում բնութագրում են նախնադարյան հասարակության սեռական ամուսնական հարաբերությունները։

ՀՐԴԵՀԸ
(էջ 54)

Գրել է 1916 թ., հավանաբար Մոսկվայում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։