Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նայադներ — Հին Հունական դիցաբանության մեջ Ջևսի դստրերը, գետերի և աղբյուրների հավերժահարսեր մարմնավորում են մայր՝ hողի խոնավությունը։

Վահագն — Հայոց դիցաբանության մեջ ամպրոպի աստված, երկնքի և երկրի որդի` ծնված երկրային ջրերից և եղեգնից,— որ կռվում է վիշապների դեմ, հաղթում, լուսավորում ու անձրև բերում երկրին։


ԵԶԵՐՔԸ ԱԻԴ
էջ 56

Գրել է 1916 թ․, հավանաբար, Մոսկվայում։

Առաջին անգամ տպագրվել է Եժ I հատորում։ Տպագրվում է նույնից։

Աիդ (Պլուտոն) — Հին հունական դիցաբանության մեջ Աիդը սարսափներով լի խավար անդրաշխարհի, դժոխքի տիրակալն է։

Սաիքս — Հին հունական դիցաբանության մեջ սուրբ գետ Աիդի աշխարհում, որ սառեցնում է ամեն ինչ. նրա ջրերով երդվում և մահկանացուներին ահաբեկում են իրենք աստվածները։

ՄԱՐԻ, է՛Գ ԹՌՉՈԻՆ...
էջ 58

Գրել է 1916 թ․, հավանաբար Մոսկվայում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։ Ռա — Եգիպտական դիցաբանության մեջ արևի աստվածություն, որից սկիզբ է առնում աշխարհի գոյությունը։

Նիրվանտ — Բուդդայական կրոնում մարդու հոգեկան ամենակատարյալ, բացարձակ անդորրության վիճակը, երբ նրա մեջ բացակայում է եսապաշտական, անձնասիրական ամեն մի կիրք ու ձգտում։

Սանսար — Բուդդայական կրոնում երկրային կյանք, որ մեղսական է, տառապալից, իր էությամբ հակոտնյա նիրվանային։

Ագին — Հին հնդկական վեդայական կրոնում կրակի աստվածություն՝ ծնված ջրերից, ինդրայի (ամպրոպի աստված) երկվորյակ եղբայրը։ Հետագայում դասակարգային հարաբերությունների զարգացման պրոցեսում հնդիկները դիմել են Ագնիին մեղքերից թողություն ստանալու համար։