Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1920 թ. սեպտ. 11-ին Գ․ Լևոնյանին ուղղած նամակում Չ․-ն գրում է «Գեղարվեստի» առաջիկա համարի համար ուղարկում եմ հինգ բանաստեղծություն «էմալե պրոֆիլը Ձեր» շարքից, և կարծում եմ, որ նրանք արժանի են «Գեղարվեստին»։ Օրեր հետո՝ սեպտեմբերի 20-ին, մի նոր նամակում խնդրում է չտպագրել դրանք՝ «Ես Ձեզ նոր նյութեր կուղարկեմ, իսկ ե՞րբ — չգիտեմ»,— հավաստում է վերջում։

Արմենուհի Տիգրանյան — Բանաստեղծուհի, ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրը։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈԻՆՆեՐ
«Սոնետ»

Ինքն․ Գղ 11 Եվ այդ երգով հմայված՝ սիրտս թախծում է լռին

12 Եվ դուք գիտեի՞ք, որ սիրուց տարված, վառված իմ
                                                       հոգում
12 Հնչում են ջինջ ու թեթև, թավ թրթիռներ ջութակի

«էմալե պրոֆիլը Ձեր»

Ինքն․  Գղ 9 Ես կուզեմ երգեր կապել

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՉՐՈԻՀՈԻՆ
(էջ 203)

Շարքը բաղկացած է յոթ բալլադից.

«Խրախճանք» — գրել է 1920 թ. սեպտ․ 16-ին, Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։

ԳԱԹ ՉՖ պահպանվում է մեկ ինքնագիր՝ Լեյլու ալբոմում, թվագրված <1>920․16․IX։

ԳԱԹ ՉՖ պահպանվող նույն Լեյլուն ուղղած -1921 թ. հունիսի 18 թվագիր նամակում Չ.-ն գրում է. «Տեղ համար յոթը բալլադ եմ գրեր։ Մի բալլադի վերնագիրն է — «Խեղկատակ»։ Նշանակում է шут. Ե՛ս եմ։— Խեղկատակ։ Ոչինչ։ Լավ է»։

Լեյլի — Փառանձեմ Սահակյան—Տեր-Մկրտչյան (1884—1951 ի — Բանաստեղծուհի, Չ-ի այդ տարիների մտերմուհին։