Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինքն վերնագրին կից՝ (բալլադա)

20 հտ Նստի՛ր այնտեղ. նրանք թող
Քեզ հմայեն ու խաբեն
ժպիտներով չդյութող,
Միգամած ու մահադեմ:

28 հտ Ու կվառվի [մի] լույսը վառ,
Եվ կսիրես հանկարծ դու
Նրանց դեմքերը մարմար
Ու ակնարկները հատու:

38—39 փխ [Նրանց անցած, նրանց ուշ
Խրախճանքին մոգական]

Իսկ տողատակին այլ թանաքով տեքստի տողերը նույնությամբ։

«Շամիրամ» —Գրել է 1920 թ․ սեպտ. 17-ին, Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է Երկերում․ տպագրվում է վերջինից։

ԳԱԹ ՉՖ պահպանվում է երկու ինքնագիր՝ «Սոմա» պոեմի առաջին հրատարակության (1918 թ․, Թիֆլիս) Լեյլուն նվիրած օրինակի վրա և Լեյլու ալբոմում՝ երկուսն էլ թվագրված <1>920․17․IX։

Արա — Հին Հայաստանում գարնան, կանաչի, երկրագործության մեռնող և հարություն առնող աստվածություն, ինչպես հունական Ադոնիսը, ասուրա-բաբելական Թամմուզը, փռուգական Ատտիսը։ Հետագայում «Արա գեղեցիկ և Շամիրամ» առասպելում դիցաբանական այս կողմերը միահյուսվում են հայերի՝ օտար նվաճողների դեմ մղած պայքարի բովանդակության հետ։ Արան հանդես է գալիս որպես հայոց թագավոր։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն Ա, Բ Վերնագրին կից՝ (բալլադա № 2)

Ա 1 Նորից անհագ կարոտով տարփանքների ու հրի՝

Բ 1 Նորից անմար կարոտով տարփանքների ու հրի՝

Ա 2 Դու եկել ես ապրելու քաղաքներում Նայիրի

Ա, Բ 5 Դու անցնում ես, որպես միֆ, քաղաքներում հիմա այն,

14 Քո հմայիչ ու անթև գգվանքներին հրակեզ