Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

16 Բայց ցերեկներր չունեն մղկտանքը գիշերվա

17-18 Մղկտում է հիմա նա, սիրտը բերկրանք է ուզում,

Սիրտը ճչում է հիմա, հեկեկում է անլեզու։

19 Բայը սիրտ չունեմ Էլ քո գեշ մղկտանքը լսելու.-

21 Չի վառվեու ոչ մի փայլ քո աշխարհում անընտել.

«Խեղկատակ» - գրել է 1920 թ․ սեպտ. 23-ին, Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է Եժ I հատորում. տպագրվում է նույնից:

ԳԱԹ ՉՖ պահպանվում է մեկ ինքնագիր (Լեյլու ալբոմում )` թվագրված <1> 921.23.IX, որ, հավանաբար, գրչի սխալ է, քանի որ ձեռագրի, թանաքի տարբերություներ չեն նկատվում նախորդ բալլադների ձեռագրերի համեմատությամբ։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն վերնագրին կից` (բալլադա N-7, հավելված վերջին) բնաբանից հետո` բալլադա N 1։

Լեյլու ալբոմում բալլադաներին հաջորդում է մի այլ բալլադ` «Մեսալին»` թվագրված <1>921.VII.8, Թիֆլիս:

Մ Ե Ս Ա Լ Ի Ն

(Հրաժեշտի բալլադ)

[Յոթը տարի շարունակ
Տվիր կոնքերդ դեզին
Ամեն բարի, ամեն չար
Անցնողի։

Տվիր հմայքդ այրող
Ով որ տվեց հուր մի կեզ,-
Ու բոլորը հեռացան,
Ու չմնաց ոչինչ - քեզ։
Ոչ - մնացին ցիրուցան
Հիշատակի ոսկիներ։

Այրող կարոտ, ծիածան,
Շուրթեր, կոնքեր [1 անընթ.]
Ամեն վայրկյան անծանոթ