Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա իր երգերը տվեց —
Դու քո հեգնանքը վերջին,—
Ու հեռանում է հիմա
Որ մոռացվի ու կորչի։

էլ չի գրվում Մեռալին,—
Ոչ երգ է պետք, էշ ոչ սեր,—
Չմոռանա՛ թող Լեյլին
Իմ խեղճ կարոտը լուսե։


Տ Ա Ղ Ա Ր Ա Ն
(էջ 219)

Սկսել է գրել 1920 թ. Երևանում, ավարտել՝ 1921 թ. Մոսկվայում:

Շարքն ամբողջովին առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում, որտեղ առաջին քառյակը թվագրված է <1>921թ., փետրվար, Երևան. երկրորդը <1>921թ., Մոսկվա։

Տպագրվում է նույնից, բացառությամբ առաջին քառատողի՝ «Ինչքան որ հուր կա իմ սրտում», որի համար հիմք է ընդունված Երկերը:

ԳԱԹ ՉՖ պահպանվում է քառատողի մեկ ինքնագիրը՝ «Սոմայի» առաջին հրատարակության Արփիկին (կնոջը) նվիրած օրինակի վրա՝ թվագրված <1>921թ.13.II:

Բնաբանն առնված է Սայաթ-Նովայի (1712—1795) «Ի՞նչ կոնիմ՝ հեքիմըն, ի՞նչ կոնիմ ջարեն տողով սկսվող բանաստեղծությունից:

Արփիկ — Տեր-Աստվածատրյան — Չարենց (1899—1927) — Բանաստեղծի կինը։ Ծնվել է Հին Նախիջևանում, սովորել է Թիֆլիսում՝ Գայանյան դպրոցում և V գիմնազիայում, 1921—1922 թթ. սովորել է Մոսկվայի մանկավարժական-ուսուցչական ինստիտուտում: Չ-ն Արփիկի հետ ամուսնացել է 1921 թ. հունիսին:

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ինչքան որ հուր կա իմ սրտում»

Ինքն 2 Ինչքան կարկաչ ու վառ խնդում — բոլորը քեզ —