Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ
(էջ 249)

Գրել է 1921 թ. մայիս-հունիսին , Երևանում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է է Երկերում:

Տպագրվում է վերջինից։

ԳԱԹ ՉՖ պահպանվող Լեյլուն ուղղված 1921 թ. հունիսի 18 թվակիր նամակում Չ.-ը գրում է․ «Հիմա ես տրիոլետներ եմ գրում։ Տրիոլետներ — Արևին»։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ու նորից ելած խնդավառ»

ԵԺ I 7—8 Օրերի կապույտ բանտում

Թող լինի զոհ մի զվարթ.․․

«Միայն խմիր արեգակի բույրը ջինջ»

1—2 Միայն ծծիր — արնածծիր վերք ու ծիծ,—, Արև դարձիր— արնանման — ամոքիչ։

5—6 Սուր սվիններ, արնածծեր, վերք ու թույն, Տենդը արյան — ճնադարյան խնդություն։

7—8 Ու նժույգներ, ոսկի ու ծափ, Ժանգ ու ծիծ.—

Ո՞վ է քեզ պես արնանման — ամոքիչ...

«Բորբ մի աղջիկ զարկեց ձեոքով իր բոց կոնքին»

1 Մերկ մի աղջիկ զարկեց ձեոքով իր բոց կոնքին

ԽԱՌՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԾԱՂԻԿՆԵՐԸ ՀԵԶ ԹԵՔՎՈՒՄ ԵՆ ՔԱՄՈՒ ՕՐՈՐԻ ՏԱԿԻՆ
(էջ 269)

Ե. Չարենցի առաջին տպագրված բանաստեղծությունը։ Գրել է հավանաբար, 1911 թ, Կարսում։

Տպագրվել է 1912 թ, հուլիսին՝ «Պատանի» ալմանախում (Թիֆլիս) IV (VI) գիրք, էջ 16 — Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ։

Ալմանախի այս և նախորդ համարում փոստ-արկղ բաժնի տակ Ե․ Ս.-ին հայտնվում է, որ նրա մյուս բանաստեղծությունները չեն տպագրվի, խորհուրդ է արվում շարունակել գրել և ուղարկել խմբագրությանն ընթեռնելի ձեռագրով։

Տպագրվում է ալմանախից։