ԱՄԱՌ
(էջ 321)
Գրել է 1920 թ. Երևանում։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։
ՍԻՐԵԼԻ ՕՐ. ՆՎԱՐԴԻ ՀԱՄԱՐ
(էջ 322)
Գրել է 1920 թ. Երևանում։ Տպագրվում է առաջին անգամ ԳԱԹ ԶՖ պահպանվող Չ-ի ինքնագրից։ Ինքնագիրը ստացվել է վերջերս Բուլղարիայից` Նվարդ Փիջիյանից, որը, ԳԱԹ աշխատակից֊ների վկայությամբ, 1920 թ. աշխատել է Երևանում որպես թարգ֊մանչուհի։
ՉՈՐՍ ՏՈՂ ԼԵՅԼԻԻ ՀԱՄԱՐ
(էջ 323)
Գրել է 1920 թ․ օգոստոսին Երևանում։ Տպագրվում է առաջին անգամ ԳԱԹ ՉՖ պահպանվող Չ-ի ինքնագրից` Լեյլու ալբոմում (նախորդում է բալլադներին)։
ԳԱԹ ՉՖ պահպանվում է նույն քառյակի Բ ինքնագիրը` թվագրված <1>922.1.I, Մոսկվա։
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
(«Որպես շքված, թավջութակի ձգված մի լար»)
(էջ 324)
Գրել է 1920 թ. հոկտ. 6-ին Երևանում։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում` «Սիրելի Դավիթ Անանունին» նվիրումով։ Զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից:
Դավիթ Անանուն — սպեցիֆիկ պատմաբան և հրապարակախոս։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵԺ I 40 Իմ n՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։