Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՈՐU ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

(էջ 315)

Գրել է 1920 թ. Երևանում։

Առաջին անգամ տպագրվել է ՀԿ, 1920 թ. հուլիսի 1, N 13, էջ 473, «Գազելների գրքից» (Մորս համար գազել) խորագրով։ Զետեղվել է ԵԺ I հատորում, ապա Երկերում: Տպագրվում է վերջինից։

«ՔՈ ՎԱՐԴԱՐԱՆԸ»

(էջ 316)

Գրել է 1920 թ. Երևանում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։

Նվարդ - Տեր-Գրիզորյան (1901 - 1941) - Չ.-ի այդ տարիների մտերմուհիներից։ Հետագայում որպես մեքենագրուհի երկար տարիներ աշխատել է Անդրերկկոմում։

ՄԱՐԻՈՆԵՏԿԱ

(էջ 318)

Գրել է 1920 թ, Երևանում: Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

(էջ 319)

Գրել է 1920 թ. մայիսի 16-ին Երևանում։

Առաջին անգամ տպագրվել է բանաստեղծության առաջին երկու մասը` ՀԿ 1920 թ. հուլիսի 15, N 13, էջ 520-521: Լրիվ զետեղվել է ԵԺ I հատորում, ապա Երկերում: Տպագրվում է վերջինիս Չ-ի սեփական օրինակից։

ՏԵՔՍՏԱ8ԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկ 29 Կրակներ ամուր ու թաքուն