Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
6
Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ,—

Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ` տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն․․․

Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերեներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ։

Լո՜ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ։
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգևար

Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես...