Այս էջը հաստատված է
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
ճամփաները քո։ Մշուշ ու թախիծ։
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս։
Անցնում են, հոսում օրերը անծայր։
ճամփորդների պես գնում են հեռու։
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու։
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր