Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել։
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ։
Բոցկլտում են՝ հին հրդեհին կարոտ։
Մոխիրի միջից հսկում են, հսկում.
Չե՞ս տեսնում մահը — աչքերը ոսկում։
Ահա խնդացին։ Չե՞ս սոսկում հրից: —
Հե՞յ, հասե՞ք — հասե՞ք. հրդեհ է նորից
1916