Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած
                                            աստղի փայլ․

Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է
                                          հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ․․․