Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային
                                            փոսում—
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում։
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր
                                    երկրի,-
Որ պայծառ, մաքուր, դարձերից հետո,— քո
                                     գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած
                                           մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,-լույս
                                       եզերքը Քո․․․

<