Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Երեք գույն կա երազային քո երկրում—

Երեք գույն։
Թափանցիկ են այն գույները քո երկրում—
Քո հոգում։

Դու ժպտում ես․ քո լուսավոր աչքերում —
Երեք փայլ·—
Ու բացվում է, կապո՛ւյտ աղջիկ, քո hեռուն
Լուսավառ։

Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ։
Եվ Հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ։

Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից hետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ։

Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,

Լո՜ւյս երկրիդ վրա —