Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   Ահա իջել է անապակ ու վճիտ
             Մի կապույտ հիմա։


     Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
          Բռնկված կրկին —
   

    Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
          Խաչերի ոսկին․․․


     Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
         Երկիրդ իմ հոգում,

    Ջինջ երկիրդ՝ աչքերիդ մեջ — միգամած
            Իրիկուն․․