Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՜ւմ է այնքան·
Խմում է hոգին բաժակը երազ
Այդ կո՛ ւյս տրտմության։

Արևից առաջ, երբ կապույտը` hեզ,
Սփրթնա՜ծ գունա՜տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես`
Աղոտ, լուսակաթ։

Երբ աստղը` մի պահ դառնալով անտես՝
Վառվում է հանկարծ։
Երբ տիեզերքը աղոթք է կարծես`
Հոգու մեջ Հանգած։

Երբ dեռ ոչ մի ձայն չի՛ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ։ —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր։