Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3
Առավոտ կանուխ, երբ արև չկա,

Լուռ զգում՝ եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես։


Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում։
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում։


Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —

Հուսավո՜ր քրոջ։