Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու
Անշշուկ քնած,—
Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց։ —

Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ։
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
— Քո՛ւյր, քնի՛ր, քնի՛ր...

Միայն զգում էի ես՝ լուռ, տրտում այնպես՝
Որ ամեն ինչում —
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում։

Եվ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու
Անշշուկ քնած։
— Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես
                            նինջը քո —
Կապույտո՛ւմ մնաց։