Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9

Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին։

Ու կապույտը՝ արևի մոտ շիկացած,
Վարդագույն —
Քո՛ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած
Կարմրություն։
Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի —
Քույր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում—
Կմարի..