Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
10

Ու կտարածվի մի տրտում մշուշ

Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում...
Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ։
Արևը անցավ — կապույտ դաշտերում
Մի ոսկի թիթեռ։
Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում՝
Բռնկված մի ցավ։
Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն,—
Կապույտի՛, ոսկո՛ւ տրտմունա՛կ վերհուշ
Խանձված հոգում...