Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՆՈԻՇԱԿԱԳՈԻՅՆ

1

Կապույտից հետո և ոսկուց հետո,

Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն...


Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում

Մի խամրած մշուշ մանուշակագույն...