Այս էջը հաստատված է
Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից —
հորիզոն
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՛ւյտ աղջիկ,
հրաժեշտի երեկոն ...
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում,
իմ հոգում.
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի
երեկոն ...
Եվ թող հալվե՛ն, ձուլվե՛ն., մարվե՛ն իրիկնային
կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները
տրտում ։
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...