Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Դու մոտեցար որպես քույր — դու հեռանում
                                 ես ահա․
Աղոթք դարձած, խնկաբույր — դու հեռանում
                                 ես ահա։

Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր — ու հեռանում ես ահա...
 
Գուցե սո՜ւտ է սերը այս — հրաժեշտի մի երազ,—
Քո՛ւյր, հո՜ւշ դարձած հեռավոր, դու հեռանում
                                  ես ահա․․․