Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ողջակեզ — կարմրակեզ բոցում։

Արթնացավ արև՜— Նայիրին
Իմ հոգու նո՜ր զնգոցում։

340 Հրդեհ էր։
Անհատնում կրակ։
Արնաքամ վերքեր կարևեր։

Ու կարոտդ հանկարծ ալվըլան ․—
Ողջակեզ-հոգիս արևեց։

345 Ողջակեզ։ Խնդություն։ Ու մի
Անհատնում վատնում միասին —
Եվ հոգիս սանձարձակ թռավ․․․

Այսպես էր տասնըութ թվին։—

Սոմա...

350 Լյուսի Թառայան...

XV



Հոսում է արնակեզ մի գինի,
Հրդեհվում է սրտում իմ շոգ.
Անցնում է իմ թեժ արյունից
Ու քանդում է կապանքը ճնշող։
355 Նա այնտեղ է — դուրսը, նա կա,
Որպես կին, որպես նո՜ր Նայիրի,
Հարբել են խմբեր խելագար
Ու աշխարհը հանձնել են հրին։