Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համոզում է, որ գնա իր գործին:
75 Անհողդողդ է մուժիկը,
Ինչպես քարը.
Կարո՞ղ ես խանգարել.
— Հապա փորձի՞...

Նայում է Իլյիչը
80 Արանքից դռան.
Ժպտում են աչքերը՝ մի քիչ ծուռ։
Հրում է դուռը —
Զվարթ
Մոտենում է հանկարծ գյուղացուն:

85 —Ո՞րտեղից ես։
— Սիբիրից,
— Ե՞րբ:
— Հինգ ամիս է՝ եկել եմ մեր գեղից։
— Կարմիր արմեյցի է տղես...
90 — Ի՛նքս եմ ղրկել տղիս։
— Հող ունե՞ս։
— Իհարկե։ Խլեցի՛նք։
— Ընչի՞ ես եկել։
— Դելեգա՛տ եմ։
95 — Խնդրել եմ գեղական գործիք —
— Ստացել եմ շատը։
— էլ ի՞նչ ես ուզում։
Ծիծաղում է։
Նայում է Իլյիչին ուշիմ...

100 էխ֊է՜խ, մուժի՛կ։
Մուժիկին հարկավոր է — մի զույգ կոշիկ: