Նկատեց ընկերոջս մի սպիտակ կազակ։ 165
Եվ ահա — մտրակեց իր ձին
Եվ ընկերոջս հասավ։
— Որտեղի՞ց ես,— հարցրեց կազակը։
— Դե էնտեղի՛ց, դիրքի՛ց...
— Բաս ո՞ւր է հրացանդ։ 170
— Նետեցի։
— Կարմիր արմեյցի՞ ես։
— Այո՛։
— Այո՞ո՞...
Եվ մտրակեց իր ձին 175
Եվ քշեց՝ նրա վրայով։
Ինձ օգնության կանչեց
Ընկերս ներքևից։
Սուրը քունքին առավ,
Անցավ թևից։ 180
Երկրորդ հարվածն հետո
Գանգը կիսեց։
Ես հեռացա փութով,
Որ չկիսվեմ ես է՛լ։
Այգիների միջով 185
Ես մտա մի տուն։
Հետո ընկա կրկին
Ծանոթ տեղեր։
Ու քայլեցի մթում, որպես կատու․—
Արյունը հոսում էր քաղաքում, որպես հեղեղ։
190
Ինձ բռնեցին շուտով։
Խուզարկեցին թեթև։
Բան չգտան վրաս՝ ձեռք չտվին։