Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՊՈԻՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔ

(էջ 7)

Գրել է 1915 թ. փետրվարին Կարսում։ Առաջին անգամ տպագրվել է առանձին գրքույկով 1915 թ. Թիֆլիսում։

Զետեղվել է ԵԺ II հատորում։ Տպագրվում է վերջինից։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

I տպ Վերնագրին կից ենթավերնագիրը չկա
1-ից առաջ կա` Prolog

...Երգեցի մի իրիկուն` երբ հոգիս լեփ-լեցուն էր

երագներով և արևովս

Այնտեղ, մեռնող օրվա արնաթաթախ ճայացքում ես տեսա

հանկարծ հեթանոս

Հարսանիքը կապուտաչյա Սիրուհուս — Հայրենիքիս...
2—4 Պատուհանի մոտ ու նայել հեռվում
Պահվող, խաբող ճամփաներին անանուն,
Որոնք այնքա՜ն հմայում են գրավում:
6—7 Մեռնող կարմի՜ր համբույրներով սիրարբած.
Խմել անցնող երանգները վերևի`
10—12 Որ պատմում է Հողի մասին մեղմորեն —
Ու վերանա՜լ, մինչ երգ դառնա իմ հոգին.
Մինչ լույսերը մթնած հոգիս օրորեն։
14—19 Աչքերս հառել անվերջ պահվող երազին.
Լսել ձայնե՜ր, որ մի գիշեր սրբացան
Հովիտների մեջ այս հին:
Ապրել` հարբա՜ծ իրիկնային գույներով,
Ապրել` հարբա՜ծ աղբյուրների կարկաչում.
Հարբե՜լ, հարբել` հարբեցումն իսկ մոռնալով,
21 Կա հոգեկան լեցունության մի վայրկյան,