Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

23—24 Երբ դիվային խարխափումներ էլ չկան,
Երբ դառնում են ուղևորները ճամփիր...
26—36 Ի՛մ եղբայրներ, բարեկամներ ու քույրեր.
Անա վառել եմ ճրագներս անմար
Եվ ուզում եմ ձեզ պարզորեն համբուրել:
Սեղանս` առատ` սպասում է ձեր գալուն.
Մայրս արդեն պատրաստել է հաց ու միս.
Չհավատաք ստվերների դոդալուն —
Գիշերն հիմա կգուրգուրի ամենիս...
Մայրս կօրհնի իմ սուրբ սեղանն անապակ,
Մայրս կօրհնի ձեր գալուստը անքաշում.
Եվ իմ ծեր մոր լալահառաչ երգի տակ`
Ճամփա կընկնեք իրիկնային մշուշում...
37 Օ, սրբազա՜ն, կապուտաչյա՜ Սիրուհիս...
52—44 Տնակս այնքա՜ն գեղեցիկ էր ու անբիծ:
Լսում էի ալիքների գեջ ծափին,
Որ ինձ պատմում էին էջեր մեձ ճամփից:
46 Ես գիտեի գուշակել Քո ապագան.
49—54 Ուռին, բարդին ու թթենին մեղմորեն
Պատմում էին ճերմակահագ ջրերին,
Որ սիրել եմ Քեզ մի գիշեր տրտմորեն`
Սիրով անհուն, սիրով անմեռ ու խորին:
Ախ, իմ Տնակս ու իմ Այգիս հայրական`
Գետի ափին իմ Երազը տխրտմած...
56 Եվ ձայնակցին քեզ տերևները կամաց...
57 Օ, սրբազան, կապուտաչյա Սիրուհիս...
59—60 Եվ պատմում էր, որ հմայքնե՛ր Դու ունես.
Որ աստղերը միշտ Քո մասին են խոսում:
60—64 չկան
64 Ես չգիտեմ, ես չգիտեմ թե արդյոք
67—68 Որ սիրել եմ ես կարոտով անամոք,
Որ պաշտել եմ` հլու Քո սուրբ հմայքին:
70—76 Երբ թթենու լալաշառաչ երգի աակ
Լսեցի իմ կարոտիս ձայնն հպավոր`
Որ թվաց մի մեռած բախտի հիշատակ...
Բայց ես գիտեմ, որ կտեսնեմ Քեզ մի օր —
Եվ կլինես Գոլ իմ անբիծ Հարսնացուն...
Կերջանկանամ ու կըխնդա՛մ բախտավոր`