Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոների արքա, գահակալել է մ. թ. 443—453 թթ.' իր մահը։ Մի քանի անգամ արշավել է Հռոմեական կայսերության վրա, գրավել տերիտորիաներ Արևելյան Կայսերությունից, պաշարել մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, դարձրել հարկատու։ Վերջին արշավանքին (452թ.) ներխուժում է նաև Արևմտյան Կայսերության սահմանները, պաշարում Հոոմը։ Աթթիլայի արշավանքները զգալիորեն արագացնում են Կայսերության քայքայումն ու կործանումը։ Տեքստում պահպանված է անվան Չ-ի գրության ձևը։


Թեոդոսը-—Հոոմեական Կայսերության արևելյան հատվածի կայսր Թեոդոս II-ն է, գահակալել է մ. թ. 408—450 թթ»։ Ռազմական ուժերով թույլ էր և մի քանի անգամ ստիպված է եղել ստորացուցիչ պայմաններով հաշտություն խնդրել Աթթիլայից 448 թ մարդիկ է ուղարկել հոների երկիր' Աթթիլային սպանելու հանձնարարությամբ։

Ներ (Հռոմեական Ներոն կայսեր անունից)—ըստ քրիստոնեական առասպելի' ապստամբ մեկը Քրիստոսի դեմ, որ աշխարհի Վերջից անմիջապես առաջ պետք է որ մեծ չարիքներ պատճառի աշխարհին, բայց և պարտվի Քրիստոսից, որից հետս աշխարհը պետք է կործանվի։ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶ


(է։ *2) Սկսել է գրել 1917 թ. դեկտեմբերին Երղրումոլմ , ավարտել է 3918 թ• փետրվարին Թիֆլիսում Առաջին անգամ տպագրվել է ԵԺ II հատորում։ Տպագրվում է նույնից:

Բնաբանն առնված է Աթ. Խնկոյանի (Խնկո-Ապեր—1870—1935) -«Գյուղացին և արջը» չափածո հեքիաթից։

Սաղամանդրա (սաղամանդր կամ սալամանդր)—Սրա լերկ մորթը արտադրում է կիզիչ հյութ, հավանաբար, դրա համար էլ հնում հյուսվել է առասպել, թե իբր միակ կենդանին է, որին՝ չի կարող ֊վնասել կրակը։ Չ.-ն ակնարկում է այդ առասպելը։

Իսանակյան եղբայր Ավետիք... Աջալ Ալաներ չեն օյակօիլ

կյանք— Խոսքը վերաբերում է բանաստեղծ Ավետիք Ւսահակյա-