Մի զարմանալի աշխույժ էր, իրավ,
Որ ուներ կյանքում այդ մարդը հիվանդ—
Մի զարմանալի, հանճարե՜ղ եռանդ։
Ես մտածեցի՝ «Ազնի՜վ ծերունի, 190
Խեղճը թոքերի բորբոքում ունի, ․
Բայց իր աշխույժով պատանի է դեռ--
Գիտե սրբազան պարտքը կատարել։
Քո այդ անձնըվեր եռանդի համար
Քեզ փառք ու պատիվ, հիշատակ անմար։ 195
Ով չի օրհնում քեզ — սրիկա է նա։
Եվ ո՞վ չի ների, եթե իմանա,
Որ դու մի չնչին սխալ ես արել —
Նրանց գյուղի տեղ — մեր գյուղն ես վառերլ․․․
Օ, այո, Ահո՛, ազնի՛վ ծերունի՛․ 200
Ով գործ է անում — նա սխալ ունի,—
Անսխալ մարդիկ աշխարհում չկան—
Աստված է միայն անսխալական․․»։
9
Մինչ վազում էր նա դաշտում ամայի,
Ուր մութ էր ու մուժ, մշուշ էր մահի,— 205
ճամփին մնացած ընկերները հին
Սարի տակ նստած սպասում էին։
Վառվող սրտերով, աչքերը կրակ,
Խավարի գրկում նստոտած— նրանք
Մտորում էին աղետի մասին․ 210
Եվ ահա, քինոտ ժպիտն երեսին,
Վեր թռավ տեղից Վետերանը ծեր
Եվ ազդու ձայնով սկսեց խոսել․—
«Ընկերներ, ասաց․ եղբայրներ անգին,
Վառվո՜ւմ է հայոց աշխարհը կրկին․․․