Եվ մենք հասկացանք, որ մեր դրացին
Քարյուղ է լցնում մեր փոքրիկ կայծին․․․
Ու կայծը ահա մի հրդեհ դառավ— 160
Այսպես մեզ խարեց դուշմանն անիրավ․․․․
Ու քամի ելավ, մռնչաց ահեղ —
Կրակը ցրեց, տարավ ուրիշ տեղ,
Այդտեղից վառվեց գյուղը հարևան
Ու ծուխ բարձրացավ, ու հրդեհ, ու բոց,— 165
Նայեցի՛ մեկ էլ — հրդեհի նման
Վառվում է, տեսնեմ, աշխարհը հայոց...
Կրա՜կ է այնտեղ, ու հրդեհ, ու մահ—
Հայոց աշխարհում հրդեհ է հիմա»։
Ու լռեց Ահոն։ Ու բարձր հազաց։ 170
Զայրույթը մի պահ խեղդեց բոլորին։
Եվ ահա նրանց Վետերանը հին
Վեր թռավ տեղից ու խռպոտ ասաց.
«— Վայրկյանը խփեց... Օ, այո՛, այո՛ ...
Կռիվ ու վրեժ,, — չսպասենք իզուր։ 175
Մենք մնանք այստեղ — դու գնա, Ահո՛,
Հայոց աշխարհի ահազանգը տուր»։
8
Ու նորից Ահոն ընկավ ճանապարհ։
Գիշեր էր շուրջը, ահռելի խավար,
Բայց վազում էր նա ու չէր սայթաքում. 180
Այնպես էր գնում խավարի գրկում,
Որ տանն էր ասես, գորգերի վրա—
Սովոր էր մթին հայացքը նրա։
Մի անգամ միայն խեղճը սայթաքեց —
Բայց խռպոտ հազաց, արնագույն թքեց 185
Եվ իսկույն նորից նա ոտքի թռավ.