Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առայժմ— ուզու՞մ եք ճանապարհորդել Սովդեպիա․․․
ճանապարհին—աբորտ։ Հետո—բալշևիկներ, Լենին
․․․ա՞․․․ցը

Ձեր՝ Մ․


Միսիս Սնոուդենի ննջարանը։
Գիշեր։
Կիսամշուշ։
Լուսնի լույսը պատին։
Միստր Սնոուդենը— ներս։
Մոտենում է մահճակալին։
Համբուրում է։
Միսիս Սնոուդենն արթնանում է։
Ձեռքով ծածկում է բերանը՝
— Չի՛ կարելի։
Միստր Սնոուդենը չոքում է։
Աղաչում է։
Միսիս Սնոուդենի աչքերը։
Աչքերում՝ «ցիպկա՜, ցիպկա՜,
Ցի՜պո՜չկա, գնա՜ա՜ա՜մ Ռուսաստան...
էլ չեմ սիրի,
Ա՛յ...»։
Միստր Սնոուդենի աչքերը։
Աչքերում՝ «ես ձեզ սիրու՛մ եմ...
Այնտեղ ա—նա՛ր—խիա է...
Հոգյակս,
Կկորչեք...»։
Միսիս Սնոուդենի աչքերը՝
— Չէ՛։
Քնքուշ հայացք իրար։
Համբույր։
Գրկախառնում։