Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ԻՆՔՆԻՐԵՆ ԿՈՄՈԻՆԻԶՄ


Միսիս Սնոուդենի ննջարանը։
Միսիսն հիվանդ է։
Գլուխը բարձին։
Քնած է։
Գլուխը— բարձից վար.

ԶԱՌԱՆՑԱՆՔԸ


Р. С. Ф. С. P.
Կոմունիզմի ուրվականը։
Ոջիլ։
Սողում է դեպի ինքը։
Բարձրանում է բարձին։
Մոտենում է վզին։
Այտերին։
Շրթերին։
Մտնում է բերանը...

ՏԱՆՆ է...


Ա՜,
Արթնանում է։
Ճչում է։
Փախչում է անկողնից։
Միստր Սնոուդենը— ներս։
Աղախին։
Լակեյ։
Ցույց է տալիս բարձը։
Բարձին ոչինչ չկա։
Հանգստանում է։