Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ ցրի՞․․․
Թռցնի՞...
170 Չվախենա՞մ.․․
Լավ։
Ես պատրաստ եմ։

Նստեցինք գնդացրին,
Գնդացիրը— գնաց։

175 Թռավ
Թռավ,
Թռավ,
Մնացին ներքևը— արևը,
Լուսինը,
180 Մարսը,
Սատուրնը—
Մոլորակներ...
Տակից—
Ելնում էր դեպի վեր,
185 Գալիս էր դեպի մեզ,
Բարձրանում էր,
Սահում էր,
Թռչում էր ինչ որ գունդ ահագին․․․

Գնդացիրը թռչում է։
190 Նա ինձ մոտ է։
Նստել է ետևից։
Խրել է միտքը մեջս.
Երևի քննում է․
Կարդում է միտքս․
195 Հետևում է...
Ինչքան ուզում է հետևի․․․—