Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իմպերիալիզմից...
100 Չե՞ք հավատում։
Ասում եք՝ խե՞նթ եմ։
Իմպերիալիզմն ինչի՞ն է մի միստրի,
Որին, ոնց որ տեսաք, թե խրճիթ, թե սալոն։

Հիշո՞ւմ եք»
105 Հենց
Էս
Պրեզիդե՛նտն էր,
Որ— 14 պունկտ ներկայացրեց Վերսալում․․․

Չե՞ք հավանում— ի՞նչ է։
110 Դժգո՞հ եք էս երկրի պրեզիդենտից․․․
— Աբա՛ ամբողջ էս—էս—էս—է՛ռիայում
Գտեք էդպիսի մի դենդի․․․

R. F.
(ՖՐԱՆՍԻԱ)
Հիմի գնանք Եվրո՛պա։
Փարիզ։

Հենց որ եկաք Փարիզ—
Դեռ կուպեում գուցե,
5 Կհանդիպի ձեզ— ինքը պ․ Պուանկարեն։
— Բարև՛։—
Կերկարե իր ձեռքը։
Ձեռքը կարմիր է թեկուզ—
Բայց ոչինչ․
10 Չվախենաք․
Ձեռքը ձեռք է։