Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5 Ի՜նչ եմ ասում.
Դրախտը բանտ է Դոյչլանդի հանդեպ...
Փա՛ստ.—
— Առավոտից—գիշեր հարսանիք է էնտեղ...

Հենց որ իջաք Բեռլին՝
10 Կտեսնեք.
— Փողոցի միջով
Վազում է մի չքնաղ ֆրեյլին։
Վազու՞մ է.
Չէ՛.
15 Թռչում է.
Թռչուն է ոնց որ էդ ֆրեյդլինը.
Ինքը սավառնում է,
Հետն էլ զարնում է թևին—
Իսկ
20 Ամբողջ
Բեռլինը—
Վազում է ետևից...
Ամեն ոք աշխատում է բռնի։
Վազում է ամեն ոք ետևից։
25 Կանչում է,
Տենչում է,
Որն էլ փչում է հոգին,
Աղաչում է որն էլ սալոնային ոճով—
Ու չի բռնում ոչոք...

30 Օ, դրախտի փերի՛ է էդ ֆրեյլինը։
Չափազանց նուրբ։
Չափազանց փուխր։
Նայում եք— կին է ոնց որ: