Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



XXV

Այդ դերվիշը — տեսե՛ք` նա նստած ուզում է ըմբռնի

ու հասնի․

Իր մտքի թևերին վստահ՝ ուզում է ըմբռնի ու հասնի․
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, և իր միտքն է

միայն, որ կայուն է,—

Եվ այդպես` անշարժ ու հաստատ նա ուզում է

ըմբռնի ու հասնի...



XXVI

Դու ասիր՝ նայել, հասկանալ, ու սուզվել, ու դառնալ

անէ․—

Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու

խաղաղ լինել,—

Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը—

փոխել։



XXVII

Դու ասիր՝ անէ՛ է ամբողջը, աչքերիդ իջած մի շղա՛րշ է.
Դու գերի՛ ես, մա՛րդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ

վանդակին։—

Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ,

թե շղարշը—

Եվ ելավ, որ փոխի այդ շղարշը— և մահին խնդաց

խնդագին։



XXVIII

Նա կուզեր, որ լինի անէ,
Որ թվա լոկ, լոկ լինի հարց.