Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էնտեղ—
Գիտե՛ս, Երևա՛ն,—
25 Մարդու սիրտը դառնում է դհոլ..․
Թռի՛չք կուզես.
— Կտա՛,
Խենթությո՞ւն.—
— Բո՜լ․․․

30 էնտեղ
Մարդ
Կարող է թամբել
Իր թռիչքը, որպես ձի մի խելառ։
Էնտեղ
35 Օրերը
Բոթում են անհամբեր.
Տալիս են,
— Ա՛ռ...

Բայց
40 էլի
Ցը —
տեսություն․․.
Բայց էլի—
Մնաս բարո՜վ...
45 Չգիտե՞ս,
Որ
Ճա՛նճն է՛լ է խայթում,
Եթե սիրտը լցված է շաքարով...

Ինչքան էլ տագնապով
50 էնտեղ
Ինձ քշեն օրերը ոսկի—