Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Օրերի
Շեկ
Վիտրինում
Դրել եմ սիրտս հրե։
5 Տալիս եմ մի բաժակ գինու։
Ուզո՞ւմ եք.
Տամ,
— Առե՛ք։

Ինչի՞ս է
10 Հիմա
Հարկավոր
էդ կակուղ Կիկոն մասխարա․․․
Թող լինի—թիթեղե երգեհոն,
Թող լինի—զուռնա–նաղարա՜։

15 էնպես որ՝
Աչքերից ձեր չար
Չդողա,
Չլա,
Չմաշի.—
20 էնպես որ՝ ցավի՛ց չճչա —
երբ կգաք
Դուք
Թամաշի․․․